Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊՆ
Երևան +23°
Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 15:29 21-04-2022

ԱԳՆ-ն ի պատասխան Փաշինյանի ելույթի լինքն է ուղարկել

Կորյուն Սիմոնյան

Լրագրող


Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ին ԱԺ-ում հայտարարել էր հետևյալը. «Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է. մի փոքր իջեցրեք ձեր սահմանած նշաձողը Արցախի հարցում, և դուք կունենաք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա։ Հակառակ դեպքում նրանք խնդրում են իրենց վրա ոչ մի հույս չդնել։ Դա կապված է ոչ թե նրա հետ, որ նրանք չեն ցանկանում մեզ օգնել, այլ այն բանի հետ, որ նրանք պարզապես չեն կարող մեզ օգնել»։

Խնդրում եմ պարզաբանել, թե կոնկրետ ո՞ր միջազգային կառույցները, դրանց ո՞ր ղեկավարներն են կամ երկրների ղեկավարներն են ասել՝ «մի փոքր իջեցրեք ձեր սահմանած նշաձողը Արցախի հարցում». Oragir.news-ը գրավոր հարցում էր ուղարկել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ շատ կոնկրետ հարցնելով, թե ի՞նչ է նշանակում «մի փոքր իջեցրեք ձեր սահմանած նշաձողը Արցախի հարցում» արտահայտությունը, որքա՞ն է այդ «մի փոքր»-ը։

Նախարարությունից, սակայն, որևէ պարզաբանում չենք ստացել, փոխարենը մեզ ուղարկել են Նիկոլ Փաշինյանի ապրիլի 14-ի ելույթի հղումը՝ «լինքը»՝ հավելելով հետևյալը. «Ի պատասխան ապրիլի 13-ի Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ապրիլի 13-ի իր ելույթին՝ տալով որոշ հնարավոր պարզաբանումներ»։

Նշենք, որ Փաշինյանի այդ ելույթում որևէ կերպ մեր հնչեցրած հարցերին նույնիսկ մոտ պատասխաններ չկան։ Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ԱԳՆ-ն վաղուց դադարել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակողը լինել և վերածվել է Փաշինյանի ելույթները տարածող ՊՈԱԿ-ի։