Ներքին 4 տարի առաջ - 21:38 19-04-2022

Եթե քո իշխանությունը պահելու «ճարը» ՀՀ-ն ծախելն է, թող, գնա. Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Oragir.news-ի հարցին, թե գործողությունների տրամաբանությունն արդյոք կբերի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, պատասխանեց, որ ՀՀ-ն այսքան խղճուկ վիճակում չի եղել, որքան հիմա։

«Մենք միշտ ունեցել ենք ղեկավարներ, ովքեր հայկական շահի և պետականության կարմիր գծերը չեն հատել։ Հիմա այս մարդը աշխարհի տարբեր մայրաքաղաքներում իր խնդիրն է լուծում՝ իշխանությունը պահելու խնդիրը։ Մարդիկ, ովքեր դավաճանել են իրենց երկիրը, նրանցից խոհեմություն, պետական պահպանության տրամաբանության շղթայում, իհարկե, սպասելի չէ»։

Հարցին, թե ինչու են քաղաքական գործիչները հանրահավաքին ներկայանում որպես քաղաքացի, այլ ոչ թե քաղաքական գործիչ, պատասխանեց, որ լավ է, որ իշխող խմբակցության անդամ չէ և չի էլ կարող հայտնվել իշխանության մեջ։

«ԱԺ-ի փափուկ աթոռները մեզ երբեք չեն գայթակղել։ Ազգադավներին հեռացնելը մեր առաջին նպատակն է։ Մեր մանդատն օգտագործելու ենք նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը չքվի ՀՀ-ից։ Եթե քո իշխանությունը պահելու «ճարը» ՀՀ-ն ծախելն է, թող, գնա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել