Ներքին 4 տարի առաջ - 20:33 19-04-2022

Էդուարդ Աղաջանյան՝ մարդ, որ մի աղջկա սիրո մինչև հիմա չի արժանացել․ Է․ Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, օragir.news-ի հետ զրույցում Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ հարցը լսել չցանկանալով, ասաց․ «Անուններ մի տվեք էլի, տեսնում եք ջղայնացած եմ։ Էդուարդ Աղաջանյան․ մի աղջկա սիրո մինչև հիմա չի արժանացել այդ մարդը։ Նոյեմբերի 16-ին մարտական գործողություններ են տեղի ունեցել, մարդիկ են մահացել, այդ մարդը եկել ասում է՝ իմ իմանալով՝ 26 հոգի են մեռել։ Ասում են՝ Պաշտպանության նախարարությունը ասում է՝ 2 հոգի են մահացել, ինքը ասում՝ դե ես տենց գիտեմ։ Այսինքն՝ մարդ ա էլի, մեռել ա, ի՞նչ անենք՝ մեռել ա։ էս են սրանք։ Մեր պռոբլեմն այն է, որ սրանք այսքանն ասելուց հետո դեռ ապրում են սովորական մարդու նման, ոչ մի ուրիշ հասարակություն չի հանդուրժի դա։ Ես մարզպետ եմ եղել, դեսպան եմ եղել, ես իմ խոսքին, իմ գործին հաշիվ եմ տվել, թե մարդիկ ի՞նչ կմտածեն իմ մասին։ Իմ ղեկավարը ի՞նչ կասի, ժողովուրդը ի՞նչ կասի, ես մտածում եմ՝ իմ հայրը որ ողջ լիներ, ի՞նչ կմտածեր իմ մասին։ Մարդը պետք է պատասխանատվության մեջ ապրի։ Վտանգավորն ինչո՞ւմ է, որ սրանք անպատասխանատու են։ Հիմա մտածում են՝ եթե այսքան բան արել ենք, հլը սաղ սալամաթ են, ի՞նչն է խանգարում, որ էլի անենք։ Սրանց պետք է կանգնեցնել, սրանք հայ ժողովրդի ամենամեծ թշնամիներն են»,- ասաց Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել