«5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը Ազատության հրապարակից անցկացվող ասուլիսից հետո երթի ընթացքում պատասխանելով
Oragir.news-ի հարցին՝ արդյոք կարո՞ղ է մարդկանց գիտակցության մեջ հեղաշրջում անել, պատասխանեց, որ իշխանական խմբակցության ներսում կան մարդիկ, ովքեր երբևէ ելույթ չեն ունեցել, անհայտ են և կոճակ սեղմողներ են։ Ըստ Չալաբյանի՝ իշխանությունը զրոյի է հավասարեցրել մեր հնարավորությունները։
«Վահագն Ալեքսանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Գուրգեն Արսենյանը և ևս մի քանիսը գիտակցության չեն գալու, իրենք ճամբար են փոխելու։ Կան մարդիկ, որոնց համար չկան սկզբունքներ, այլ կա նպատակահարմարություն»։
Մանրամասն՝ տեսանյութում։