copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:46 19-04-2022

Ղարաբաղը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ղարաբաղը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ։ Ռազմական և ռազմավարական հարթություններում նրան «փոխարինելը» պարզապես անհնարին է: Եվ դա ավելի քան հստակ հասկանում են մեր թշնամիներն ու հակառակորդները»,- գրել է նա։