Ներքին 4 տարի առաջ - 12:35 18-04-2022

Ինչքան աճի բողոքի գործողությունը, ցավոք, ավելի կլարվի իրավիճակը սահմանում. Միկա Բադալյան

Բլոգեր Միկա Բադալյանը, որը պարբերաբար տեղեկություններ է փոխանցում սահմանային իրավիճակի վերաբերյալ, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սահմանային իրադրությունը կսկսի լարվել, երբ ընդդիմադիր շարժումը սկսի իշխանությունների համար վտանգ ներկայացնել:

«Ինչ վերաբերում է Արցախի և Հայաստանի սահմաններին, ավելի ճիշտ՝ նույնիսկ շփման գծին, որովհետև մենք գիտենք, որ մեր դիրքերը հիմա սահմաններին չեն, ես ամբողջովին համոզված եմ, որ ինչքան աճի բողոքի գործողությունը, ինչքան այն լրջանա, ցավոք ավելի կլարվի իրավիճակը սահմանում։ Աներկբա է, որ Իլհամ Ալիևը, որն ամբողջովին աջակցում է Նիկոլ Փաշինյանին, այն պահին, երբ բողոքի գործողությունները իշխանությունների համար վտանգ կներկայացնեն, կոնֆլիկտի էսկալացիայի կգնա։ Ես կարծում եմ, որ շուտով Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգա՝ մեղադրելով ընդդիմությանը, որ սահմանին լարված իրավիճակ է, կան զոհեր, և տեսեք՝ մեղավոր է ընդդիմությունը, մինչդեռ իրականում դա այստեղի և Ադրբեջանի իշխանությունների համատեղ խաղն է»,- ասաց Բադալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել