Արտաքին 4 տարի առաջ - 13:56 17-04-2022

Բժիշկն անվանել է մթերքները, որոնցից կանայք պետք է հրաժարվեն 40-ից հետո

Մաշկի երիտասարդությունը պահպանելու համար պետք է հրաժարվել շաքարավազից և հրուշակեղենից, սա վերաբերում է հատկապես 40 տարեկանից բարձր տարիքի կանանց։ Ցանկալի է քաղցրեղենը փոխարինել թարմ մրգերով կամ բանջարեղենով, խորհուրդ է տալիս սննդաբան Նուրիա Դիանովան, փոխանցում է «Երեկոյան Մոսկվա»-ն։
Սննդակարգից անհրաժեշտ է հեռացնել քաղցրավենիքն ու շոկոլադը, դրանց փոխարեն պետք է ուտել բնական մարշմալոու, որը պարունակում է բջջանյութ և վիտամիններ։ Բանջարեղենն ու մրգերը պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման գործընթացը։ «40-ից հետո բոլոր կանայք ունեն լիպիդային պրոֆիլի խանգարում: Սննդակարգում պետք է լինի առավելագույն բազմազանություն, օրինակ՝ տարբեր մրգեր, քանի որ դրանք լրացնում են տարբեր տարրերի պահանջները»,- ասում է մասնագետը։
Բժիշկը նշել է, որ ձուն, պանիրը կամ ընկույզը 40-ից հետո անպայման պետք է սննդակարգում կարևոր տեղ զբաղեցնեն․ ուտելուց անմիջապես հետո այս մթերքների օգտագործումը կօգնի արագացնել նյութափոխանակությունը։ Կարևոր է պահպանել ջուր խմելու ճիշտ ռեժիմը և հնարավորության դեպքում հրաժարվել սուրճից․ ըմպելիքը ջրազրկում է մաշկը։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից