Մամուլ 4 տարի առաջ - 08:18 15-04-2022

Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել «Արմենիկում»-ն ու «Հեր-Հեր»-ը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել 100 տոկոս պետության սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը։ Նախագիծն արդեն շրջանառության մեջ է։ 2 ամիս առաջ ընկերությունների բաժնետոմսերը ՊՆ-ից փոխանցվել են տարածքային կառավարման նախարարությանը։ Նպատակն է՝ «ընկերությունների մասնավորեցման ճանապարհով նպաստել ընկերությունների արդյունավետ գործունեության ծավալմանը»: «Հեր-Հեր» ՀԷԿ-ը ստեղծվել ու ՊՆ-ին է հանձնվել 2017թ.՝ առանձնացվելով նախարարությանը պատկանող «Արմ-Աէրո» ՓԲԸ-ից։


Ժամանակին մամուլն այս գործարքը կապում էր Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ, քանի որ համանման գործարքով արդեն ՊՆ-ի կազմում էր հայտնվել Մինասյանի հետ փոխկապակցված «Ձորա ՀԷԿ»-ը: Ինչ վերաբերում է «Արմենիկում»-ին, այն ստեղծվել է 1999թ․ հուլիսի 1-ի որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն ազգային անվտանգության նախարարն էր, ՊՆ-ին է փոխանցվել 2004թ. որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն արդեն պաշտպանության նախարարն էր։ «Արմենիկումն» իր գործունեությունը, որպես ինֆեկցիոն հիվանդանոց, շարունակեց մինչեւ 2020-ը` իրականացնելով պետպատվերով բուժծառայություններ: Ապա փակվեց, այսօր այնտեղ լաբորատոր հետազոտություններ են արվում` մասնավոր պատվերների հիման վրա, տարածքները վարձակալությամբ են հանձնված։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում
22:14 ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին