Ներքին 1 տարի առաջ - 11:22 23-09-2025

Հեր, մեր, էրեխա ենք հայհոյում․ Փաշինյանը՝ ժողովրդավարության մեծագույն պրոբլեմի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտել է` որտեղ է ժողովրդավարության մեծագույն պրոբլեմը։ Համապատասխան հայատարարությունն արել է «Ժողովրդավարության ֆորում»-ի ժամանակ։

Նրա կարծիքով՝ դատական իշխանության ու ժողովրդի միջև օրգանական կապ չկա։ Գործող Սահմանադրությամբ դատական իշխանությունը ոչ միայն չի բխում ժողովրդից, այլև ժողովրդի և դատական իշխանության միջև կապը կտրված է, մինչդեռ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

«Հեր, մեր, էրեխա ենք հայհոյում, սա՞ է այսօր մեր ժողովրդավարությունը, ո՞վ ա պայքարում սրա դեմ»,- հավելել է նա։

Փաշինյանը նշեց, որ մտադիր է Հայաստանում ստեղծել երդվյալ ատենակալների ինստիտուտ։ Նրա կարծիքով՝ գործող Սահմանադրությամբ դատական իշխանությունը ոչ միայն չի բխում ժողովրդից, այլև ժողովրդի և դատական իշխանության միջև կապը կտրված է, մինչդեռ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Վարչապետի կարծիքով՝ նոր Սահմանադրությունը պետք է այս հարցի լուծումն էլ տա և օրգանական կապ ստեղծի։ Այդ լուծումը վարչապետը տեսնում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մեջ։

«Քանի դեռ մենք այս հարցը չենք լուծել, ֆունդամենտալ շատ հարցեր չենք լուծելու։ Իմ կարծիքով՝ մեր ժողովրդավարության մեծագույն պրոբլեմն այստեղ է»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա ստեղծելու, այսպես ասած, արդարադատության ստանդարտ։ Փաշինյանի կարծիքով՝ դա արդարադատությունը կդարձնի առավելագույն կանխատեսելի և պակաս օգտագործելի տարբեր քաղաքական շահերի համար։

«2018թ․ հեղափոխությունից հետո էն փաստը, որ իշխանությունը հայտարարել ու ասել է՝ ես գործ չունեմ դատական համակարգի, Հայաստանում և Հայաստանի տարածքից դուրս բազմաթիվ ձեռքեր շփվել են (նկատի ունի՝ ուրախացել են – խմբ․)։ Ասել են՝ էս ինչ լավ է՝ իշխանությունը գործ չունի, հիմա մենք գործ ունենանք դատական համակարգի հետ։ Եվ ես ասեմ՝ բազմաթիվ որոշումներ թելադրվել են կոնկրետ շրջանակների կողմից, այդ թվում՝ Հայաստանից դուրս գտնվող։ Դա մեր պատկերացրած հիբրիդային պայքարի մեթոդներից մեկն է»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie