Ղազախստանը չի օգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները
copy image url

Ղազախստանը չի օգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները

Արտաքին 3 տարի առաջ - 10:23 03-04-2022
Ղազախստանը չի օգնի Ռուսաստանին շրջանցել ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների կողմից սահմանված պատժամիջոցները, Euractiv կայքին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Թիմուր Սուլեյմենովը։
Սուլեյմենովն ասել է, որ Ղազախստանի համար կարևոր է եվրոպացի գործընկերներին ցույց տալ, որ երկիրը Ռուսաստանի գործիքը չի դառնա պատժամիջոցները շրջանցելու գործում։ «Մենք կհետևենք պատժամիջոցներին՝ չնայած որ Ռուսաստանի, Բելառուսի և այլ երկրների հետ տնտեսական միության մաս ենք կազմում, սակայն մենք նաև միջազգային հանրության մասն ենք։ Ուստի չենք ցանկանում, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի երկրորդական պատժամիջոցներ կիրառվեն Ղազախստանի նկատմամբ»,- ընդգծել է նա։

Ձեզ գուցե հետաքրքրի