Արտաքին 4 տարի առաջ - 12:32 02-04-2022

ԱՄՆ-ն արտահանման պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի և Բելառուսի 120 կազմակերպությունների դեմ

ԱՄՆ առևտրի նախարարությունը արտահանման սահմանափակումներ է սահմանել Ռուսաստանից և Բելառուսից 120 կազմակերպությունների նկատմամբ։ Փաստաթուղթը հայտնվել է ԱՄՆ Դաշնային ռեգիստրի կայքում, դրա հրապարակումը նախատեսված է ապրիլի 7-ին։
Ցանկում ներառված են պաշտպանության, օդատիեզերական և ծովային ոլորտների հետ կապված կազմակերպություններ: Դրանց թվում են՝ Օպտիկական և ֆիզիկական չափումների համառուսաստանյան գիտահետազոտական ​​ինստիտուտը, «Մոսելեկտրոնպրոեկտը», «Զվեզդա» նավաշինական գործարանը, Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտը և այլն։ Բացի այդ, ցուցակում ներառված են Բելառուսի ՊԱԿ-ի Ալֆա ստորաբաժանումը, Գոմելի մարզային գործկոմի ներքին գործերի վարչությունը և Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ներքին զորքերը:
Փաստաթղթի համաձայն՝ այդ կառույցները «գործել են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին կամ արտաքին քաղաքականությանը հակառակ»։ Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ պատժամիջոցների ցանկում հայտնված կազմակերպությունները չեն կարողանա ամերիկյան առաջադեմ տեխնոլոգիաներ ստանալ առանց լիցենզիայի, ինչը շատ դեպքերում մերժվելու է։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր