Արտաքին 4 տարի առաջ - 21:03 01-04-2022

ԱՄՆ-ն մտադիր է բացել նավթի ռազմավարական՝ երբևէ ամենամեծ պաշարները

ԱՄՆ իշխանությունները մտադիր են 6 ամսվա ընթացքում նավթի ռազմավարական պաշարից շուկա ուղարկել օրական միջինը մեկ միլիոն բարել։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 31-ին, հայտարարել է Սպիտակ տունը։ Պաշտոնական Վաշինգտոնը նշել է, որ սա պաշարների ամենամեծ թողարկումն է ծավալային առումով։

Միաժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է երկրում նավթի արդյունահանման ծավալների մեծացման նոր միջոցների մասին։ Այսպիսով՝ իշխանությունները ցանկանում են ընկերություններից վճար գանձել, եթե նրանք պետությունից վարձակալած հողերի վրա հորեր չօգտագործեն։

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի նավթի արդյունահանումն այս տարի կավելանա օրական 1 միլիոն բարելով, իսկ 2023 թ.՝ մոտ 700 հազար բարելով: Սպիտակ տան հայտարարությունների ֆոնին WTI նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում նվազել է ավելի քան 3 տոկոսով:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել