Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:43 29-03-2022

ՌԴ-ն  «արմատապես նվազեցնում է ռազմական ակտիվությունը» Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ

Ռուսական բանակը որոշել է «արմատապես նվազեցնել ռազմական ակտիվությունը» Կիևի և Չեռնիգովի մերձակայքում։ Այս մասին մարտի 29-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական կողմի ներկայացուցիչ Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Մոսկվան «երկու քայլ է անում» իրավիճակը դեէսկալացնելու համար։

Ակտիվության կրճատման մասին հայտարարությունն արվել է Ստամբուլում կողմերի միջև բանակցությունների ավարտից հետո։ Դրանից փոքր-ինչ առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսական բանակը Ուկրաինա ներխուժման առաջին նպատակները համարում է ձեռք բերված և ծրագրում է կենտրոնանալ ուկրաինական բանակին Դոնբասից դուրս մղելու վրա՝ անջատողական հանրապետությունների տարածքներից, որոնց անկախությունը Մոսկվան ճանաչել է 2013թ. փետրվարին:

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով