Ներքին 4 տարի առաջ - 17:00 23-03-2022

Ի՞նչ են արել ոստիկանությունում հայտնված ոչխարի հետ

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արագածոտնի մարզում վարորդը, ուղևորը և ոչխարը «Տոյոտայով» բերման են ենթարկվել: Ըստ տարածված հաղորդագրության` Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել: Մարտի 19-ին, ժամը 10.15-ին, Օշական գյուղում նրանք կանգնեցրին «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: 27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ էր, ուղևորը հենց օշականցի էր՝ 17 տարեկան: Մեքենայում կար ևս մեկ շնչավոր. բոլորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Աշտարակի բաժին: Ոստիկանությունում պարզվեց հետևյալը։ Նրանք մարտի 17-ի գիշերը Օշականում տարբեր մեքենաներից գողացել էին մարտկոցներ, իսկ մարտի լույս 19-ի գիշերը՝ վեց գլուխ ոչխար, որոնցից մեկը մեքենայում էր: Հետագա միջոցառումներով մարտկոցները հայտնաբերվել են մետաղների ընդունման կետերից: Ճշտվել է նաև ոչխարների տիրոջ ինքնությունը. նրանից ընդունվել է հաղորդում: Ոչխարները հայտնաբերվել են էջմիածինցի երիտասարդի տան բակում, բայց՝ միայն չորսը: Ըստ երիտասարդների` վեցերորդ ոչխարը փախել էր։

Oragir.news-ը ոստիկանության լրատվական վարչությունից հարցրեց, թե ի՞նչ են արել բերման ենթարկված ոչխարի հետ, և ի՞նչ մանրամասներ են պարզվել: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ բոլոր բացահայտված մանրամասներն ու հանգամանքները արդեն հրապարակվել են, այլ տեղեկություններ դեռ չկան: «Իսկ թե ինչ ենք արել ոչխարի հետ հրապարակված տեսանյութում բոլոր մանրամասները կան, այլ տեղեկություններ չեմ կարող տալ»-ասաց ոստիկանության լրատվական բաժնից Զարզանդ Գաբրիելյանը: Տարածված տեսանյութում, սակայն, երևում է, որ գողացված 6 ոչխարներից 4-ը էջմիածնեցի երիտասարդի տան բակում էին, 1-ը` ավտոմեքենայում, որը բերման է ենթարկվել, իսկ մյուսը փախել էր:

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
11:27 ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին. Զելենսկի