Մամուլ 4 տարի առաջ - 08:30 23-03-2022

Ինչու էր Արարատ Միրզոյանը լարված և ագրեսիվ․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը մարտի 23-ի համարում գրում է․ «Արցախի թեմայով փակ քննարկմանը Արարատ Միրզոյանը, ներկաների հավաստմամբ, լարված է եղել եւ ագրեսիվ։ Նա ընդդիմադիրներից մեկին մեղադրել է ագենտության մեջ․ «Ձեր հարցը ծնվել է այլ երկրի մայրաքաղաքում»։ Ակնարկել է, որ ինքը ծանր բեռի տակ է մտել, պետք չէ սադրել։ Ընդդիմադիրները փորձել են կորզել մի հարցի պատասխան՝ արդյոք իշխանությունն Արցախը դիտարկո՞ւմ է Ադրբեջանի կազմում` որեւէ կարգավիճակով։ Ի զարմանս ներկաների, Միրզոյանն անգամ տեսախցիկների բացակայությամբ չի ասել «ոչ»։ Դիվանագիտորեն ցրել է հարցը, թե՝ ես 5 կետերի մասին արդեն տեսակետ հայտնել եմ, դրանք ընդունելի եւ քննարկելի են ՀՀ-ի համար։
Ավելի ուշ ընդդիմությունն առաջարկել է ընդունել ԱԺ հայտարարություն, սակայն ՔՊ-ն մերժել է եւ չի մասնակցել քվեարկությանը»,- գրել է թերթը։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք