Ներքին 4 տարի առաջ - 17:28 22-03-2022

Ականջներիդ օղ արեք՝ ով դրանք խախտեց, վատ է վերջացնելու․ Աղվան Վարդանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը իր խոսքը սկսեց իշխանականների համար պատմական ակնարկով, ապա նախազգուշացմամբ․

« Հիշողության թարմացում․ 1992 թվական, ամառ, Շուշիի ազատագրումից, Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին միացնելուց հետո Արդրբեջանը անցել էր հարձակման։ Խորհրդային օմոնի օգնությամբ գրավել էին Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը, հազարավոր փախստականներ էին ճանապարհներին, ծանրագույն վիճակ՝ շատ նման այսօրվան։ Բնականաբար, լարվածություն էր Երևանում, ընդդիմությունը պահանջում էր համարժեք իշխանություն, համարժեք գործողություններ, Գերագույն խորհուրդը, որ հիմա Ազգային ժողով է, եռում էր, աընդմեջ քննարկումներ էին, անհանգիստ էին բոլորը՝ ՀՀՇ-ն, Դաշնակցությունը, ՀԺՄ, կոմունիստները, ռամկավարները։ 35-40 պատգամավորներ Արցախում էին, այս ԱԺ-ի մեռելային վիճակը չկար, ձախ կողմի այս ճահիճը չկար։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ․1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը՝ այս Ազգային ժողովը, ընդառաջելով ընդդիմության պահանջին, ընդունեց Լեռային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին որոշումը, այդ որոշման մեջ արձանագրված է․ «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգային ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի անկախության մասին 1991 թվականի դեկտտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա, հայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա բնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը, ՀՀ-ի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Սա բոլոր ուժերի համախմբում էր մեկ նպատակի շուրջ, հետո՝ 1992 թվականի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի հուսահատ, վճռական պորթկումն էր, 500 մահապարտների կոչը։ Հետո ստեղծվեց Արցախի պետական պաշտպանության կոմիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ։ Հետո՝ 1992-ի սեպտեմբերին, ընդդիմության առաջնորդներից Վազգեն Մանուկյանը նշանակվեց ՀՀ անվտանգության գծով պետնախարար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ Հետո, գիտեք, հաղթանակներ, ազատագրումների շարք։ Ամենածար իրավիճակում համախմբումը արդյունք տվեց։ Հիմա համեմատեք այս իշխանության պահվածքը վերջին պատերազմի ժամանակ և հետո, հիմա համեմատեք այսօրվա՝ խաղաղություն մուրալու գործելաոճը, հիմա համեմատեք այսօրվա՝ ՔՊ-ական պատգամավորների քվեարկությունը, և վերջապես հիշեք, ականջներիդ օղ արեք, Գերագույն խորհրդի այդ որոշումը ուժի մեջ է, ուժի մեջ է նաև հայ- թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ 2015 թվականի հունվարյան որոշումը։ Ով խախտեց դրանք վատ է վերջացնելու»,- ասաց Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան