Արտաքին 4 տարի առաջ - 12:42 22-03-2022

Ռուսաստանը ցածրորակ մարտական ​​ռեզերվներ կներգրավի. ԱՄՆ

Ռուսական զորքերը երկուշաբթի օրը չկարողացան զգալի առաջընթաց գրանցել ոչ մի ուղղությամբ՝ ի վիճակի չլինելով լուծել լոգիստիկայի հետ կապված խնդիրները, հաղորդում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW):
Ռուսական զորքերը շարունակում էին Կիևի գնդակոծությունը հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից՝ամրապնդելով պաշտպանական դիրքերը, սակայն խոշոր հարձակողական գործողություններ չեն իրականացրել, նշում է ամերիկյան վերլուծական կենտրոնը։
Անցած օրվա ընթացքում ռուսական զորքերը հարձակողական գործողություններ չեն իրականացրել Չեռնիգովի, Սումի և Խարկովի ուղղություններով, առաջխաղացումներ չեն գրանցվել նաև Խերսոնի շրջակայքում։
Մյուս կողմից, Մարիուպոլում, ըստ ինստիտուտի, ռուսական ուժերը «դանդաղ, բայց կայուն առաջընթաց» են գրանցել՝ շարունակելով գնդակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ինստիտուտը կարծում է, որ Մարիուպոլը ռուսական կողմի վերահսկողության տակ կանցնի մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում։
Բացի այդ, ինստիտուտը նշել է, որ Ռուսաստանը ստիպված է եղել «ցածրորակ» մարտական ​​ռեզերվներ ներգրավել, այդ թվում՝ ցածր պատրաստվածության ստորաբաժանումներ Հեռավոր Արևելքից՝ առաջատար մարտական ​​ստորաբաժանումներում կորուստները լրացնելու համար:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին