Արտաքին 4 տարի առաջ - 11:02 20-03-2022

ՎԱԲ-ն հիշեցրել է Վրաստանում «Միր» վճարային համակարգի օգտագործման անհնարինության մասին

Վրացական ֆինանսական կազմակերպությունների կողմից ռուսական «Միր» վճարային համակարգի օգտագործումը օրենքի խախտում է։ Այս մասին հիշեցնում է Վրաստանի ազգային բանկը (ՎԱԲ):

Կարգավորիչը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելու համար ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, որ Բաթումի առևտրի կենտրոններից մեկը ծրագրում է սկսել «Միր» համակարգի քարտերի ընդունումը։

«Եվս մեկ անգամ ցանկանում ենք պարզաբանել, որ «Միր» համակարգը չի սպասարկվում Վրաստանում գրանցված որևէ առևտրային բանկի կամ վճարային ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից։ Ըստ այդմ, եթե Վրաստանում գործող կազմակերպությունը սպասարկում է գրանցում չունեցող վճարային ընկերությանը, ապա դա խախտում է Վրաստանի «Վճարային համակարգի և վճարային ծառայությունների մասին» օրենքը։ Սա որակվելու է որպես անօրինական առևտրային գործունեություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ նման դեպքերի հայտնաբերման դեպքում ՎԱԲ-ն անմիջապես տեղեկացնելու է քննչական մարմիններին։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում