Ներքին 4 տարի առաջ - 18:30 19-03-2022

ՀՀ քաղաքացիները կրկին չեն կարողանում մեկնել ՌԴ

Մենք մի անգամ արդեն գրել ենք, որ Երեւանից ՌԴ թռիչքները չեն կայանում, պատճառը` ռուս֊ուկրանիական հակամարտությունն է։ Ավելի վաղ, մեզ 'Զվարթնոց, օդանավակայանից փոխանցել էին որ այս հարցերը պետք է ճշտել ավիաընկերություններից։ Oragir.news-ի խմբագրություն շարունակում են ահազանգել ՀՀ քաղաքացիներ` բողոքելով, որ չեն կարողանում գնալ արտագնա աշխատանքի։

«Մենք Մարտունուց ենք, 5 հոգի պետք գնայինք ՌԴ տարբեր քաղաքներ` աշխատանքի։ Մարտի 20֊ին պիտի մեր թռիչքը լիներ, երեկ ասեցին, որ չեղարկվել ա։ Մենք չգիտենք` ինչ անենք , բա մեր առած տոմսե՞րը»,֊ասաց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով` իր ընկերներից մի քանիսը մի քանի օր առաջ կարողացել են մեկնել Ռուսաստանի Դաշնություն, սակայն իրենց բախտը չի բերում։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված