Մամուլ 4 տարի առաջ - 08:58 19-03-2022

Սյունիքում Արտակ Բուդաղյանն աչքաթող է արել բանակը․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Սյունիքում սահմանին լարվածությանը զուգահեռ ավելացել են զորամասերում միջանձնային հարաբերություններով պայմանավորված միջադեպերը․ անցնող շաբաթ 2 նման միջադեպ գրանցվեց։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել էր Սյունիքի մարզ։ Սյունիքում բանակի պատասխանատուն՝ Արտակ Բուդաղյանը, մեր աղբյուրների վկայությամբ, աչքաթող է արել բանակը։ Նրա ընտանիքը զբաղված է բանակին հաց մատակարարելով եւ ավելի շատ բիզնես գործունեություն է ծավալում, ուստի կարգապահական լուրջ բացեր կան զորամասերում, ինչը նկատել է նաեւ Պապիկյանը։

Նրա այցի մասին ՊՆ հաղորդագրության մեջ ասված է․ «Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամասերում արձանագրված միջադեպերին եւ ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաեւ առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետեւանք է»:

Փորձեցինք զրուցել Արտակ Բուդաղյանի հետ, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ դիմեք ՊՆ լրատվական»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել