Ներքին 4 տարի առաջ - 11:39 17-03-2022

Երեկ տեղի է ունեցել կարևորագույն ռեֆորմ. Փաշինյանը կտրուկ արձագանքեց Քերոբյանին


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն դիտարկմանը, թե իրենց ասում են, որ ռեֆորմներ չեն անում, Նիկոլ Փաշինյանը միանգամից կտրուկ արձագանքեց՝ «Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում», ու շարունակեց․ «Որ ռեֆորմներից խոսացիք, ես ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ երեկվանից ուժի մեջ է մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը, որը կարևորագույն ռեֆորմ է։ Ես ուզում եմ ընդգծել, որ այս ռեֆորմները չունեն կոնկրետ ուղղություն, դրանք և՛ քաղաքակրթական են, և՛ առողջապահական են, և՛ կառավարչական են։ Էնպես որ, սա շատ կարևոր ուղղություն է»:

Նա հավելեց, որ արդեն մեծ արձագանքներ կան մյուս «կարևոր ռեֆորմի»՝ «աղի արգելքի» մասին։ «Սա հումորի առիթ է դառնում, որովհետև մարդիկ չգիտեն, թե ինչ ազդեցություն է ունենում աղի գերօգտագործումը մեզ վրա»,- ասաց Փաշինյանը։




Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին

Ձեզ գուցե հետաքրքրի