Մամուլ 4 տարի առաջ - 07:51 17-03-2022

Դոնբաս մեկնելու համար «Հայոց արծիվները» դիմել է Պուտինին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության սկզբից ի վեր Հայաստանում մի քանի անհատներ ու կազմակերպություններ հայտարարել են ՌԴ ԶՈւ կազմում այդ գործողությանը մասնակցելու պատրաստակամության մասին:

Սակայն միակ կառույցը, որն իր որոշմանը տվել է պաշտոնական ընթացք, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն է՝ վերջինիս ղեկավար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, որը նաև «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատարն է: Հիշեցնենք, որ այս ջոկատն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմին:

Հիմա ջոկատը պատրաստ է մեկնել Դոնբաս և, ինչպես կուսակցության հայտարարության մեջ է նշվում, «Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի զինված ուժերի կազմում կռվել ՆԱՏՕական արևմուտքի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ու Արցախի թշնամի Ադրբեջանին պաշտոնապես ռազմատնտեսական ու բարոյական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի նացիստական իշխանությունների դեմ՝ պաշտպանելով Ռուսաստանի, Դոնբասի և Ուկրաինայի քաղաքացիներին ու բնակիչներին»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը Դոնբաս մեկնելու թույլտվություն ստանալու համար պաշտոնական նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրեր առաջ պաշտոնական նամակը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Ասրյանը հանձնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Թե ինչ պատասխան են ստացել, երեկ մեզ ճշտել չհաջողվեց»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել