Մամուլ 4 տարի առաջ - 07:48 17-03-2022

Ասել են՝ քիթներդ չմտցնեք այսպիսի «նուրբ» հարցերի մեջ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային թեմաները կապված են իշխանությունների սիրելի հարցերի՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացների հետ։

Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԳՆ-ում խոսակցություններ կան, որ մինչև ապրիլ ձևավորվելու է հայ-ադրբեջանական պայմանագրի հետ կապված փորձագիտական աշխատանքային խումբ։ Զուգահեռաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, լավ իմանալով սեփական «կադրերին»՝ նորանոր «լյապերից» խուսափելու նպատակով քաղաքական որոշում է կայացվել, որ վերը նշված թեմաների հետ կապված պետք է խոսեն բացառապես թեմային քիչ թե շատ տեղյակ անձինք։

Այսպիսով, իշխանությունները խստագույնս արգելել են հատկապես իրենց պատգամավորներին որևէ մեկնաբանություն և կարծիք հայտնել «հայ-թուրքական» և «հայ-ադրբեջանական» գործընթացների վերաբերյալ։ Նշյալ թեմաներով արտահայտվելու իրավունք են ստացել ընդամենը 2-3 պատգամավոր։ Մնացածներին ասված է՝ քիթներդ չմտցնեք այսպիսի «նուրբ» հարցերի մեջ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել