Մամուլ 4 տարի առաջ - 08:19 15-03-2022

Ընդդիմությունը տեղի տվեց իշխանական քմահաճույքներին․ Հրապարակ

Ընդդիմությունը տեղի տվեց իշխանական քմահաճություններին՝ Արթուր Ղազինյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովից տեղափոխվել է պետաիրավական հանձնաժողով։ Նրա փոխարեն «Հայաստան» դաշինքը հանձնաժողով է գործուղել Սյունիքից ընտրված Աննա Գրիգորյանին, որը մինչ այդ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում էր։ Ղազինյանի տեղափոխությամբ պայմանավորված՝ Ագնեսա Խամոյանին էլ «աքսորել» են եվրաինտեգրման հանձնաժողով, որն ԱԺ ամենապարազիտ հանձնաժողովներից է՝ գրեթե նիստեր չեն անում։ Այս մասին մարտի 15-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հիշեցնելով, որ Ղազինյանին ՔՊ-ն այդպես էլ չընտրեց հանձնաժողովի փոխնախագահ, անգամ օրենք փոխեցին, որ պարտադրեն այլ թեկնածու առաջադրել։

« «Հայաստան» դաշինքից վստահեցնում են, որ փոխնախագահի պաշտոնի համար չէ այս ռոտացիան, ավելին՝ ասում են, որ այդ պաշտոնին այլ թեկնածու չեն առաջադրելու։ ՔՊ-ն էլ որոշում ունի՝ չօգտվել օրենքի հնարավորությունից փոխնախագահի պաշտոնը զավթելու համար։ Եվ հատուկ որոշում են ընդունել, որ Ա. Քոչարյանի բացակայության պարագայում նիստերը վարելու է հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը»,- գրել է «Հրապարակը»։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել