Արտաքին 4 տարի առաջ - 18:09 12-03-2022

Սա մե՛ր պատերազմն է. Զելենսկու նոր տեսաուղերձը

Oր չկա, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով չդիմի ժողովրդին։ Շաբաթ օրը նա կոչ է արել չնվազեցնել պայքարի թեժությունը և շարունակել դիմադրությունը ինչպես ռազմաճակատում, այնպես էլ ռուսական զորքերի կողմից գրավված տարածքներում։

«Վաղ առավոտից մարդիկ՝ մեր քաղաքացիները, հավաքվել են ուկրաինական՝ ընդմիշտ ուկրաինական, Մելիտոպոլում՝ ռուսական զորքերի դեմ հերթական բողոքի ակցիայի համար: Քաղաքը ծնկի բերելու փորձերի դեմ: Ավելի քան երկու հազար մարդ հրապարակում է,- փոքր-ինչ խռպոտած ձայնով ասել է Զելենսկին:- Օկուպանտները պետք է տեսնեն, որ նրանք օտար են մեր հողի վրա, մեր ամբողջ ուկրաինական հողի վրա և երբեք չեն ընդունվի»։

«Լսե՛ք նրանց, խնդրում եմ, Մոսկվայում: Եթե Մելիտոպոլում երկու հազարն է դուրս գա օկուպացիայի դեմ, քանի՞սը դուք պետք է ունենաք պատերազմի դեմ: Որպեսզի ազնիվ լինի, որպեսզի արդարացի լինի»։

Զելենսկին ասել է, որ կառավարությունը խորհրդարանին առաջարկել է վերացնել վառելիքի համար ԱԱՀ-ն և ակցիզները, որպեսզի բանակի, բնակչության ու ցանքսի համար բենզինը և դիզվառելիքը բավարարեն։

«Սա Հայրենական պատերազմ է: Սա ժողովրդական պատերազմ է: Սա մե՛ր պատերազմն է: Պատերազմ մեր անկախության համար,- ասել է Զելենսկին:- Եվ ոչ միայն պետությունը, այլև ամբողջ ուկրաինականը, ինչ եղել է, կա և կլինի աշխարհում»:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին