Արտաքին 4 տարի առաջ - 16:49 11-03-2022

Էրդողանն ու Բայդենը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները

Մարտի 10-ին Թուրքիայի ու ԱՄՆ նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը հեռախոսազրույցում քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի հարցը, ինչպես նաև այլ խնդիրներ:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Էրդողանը շեշտել է, որ Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակներում արտգործնախարարների մակարդակով Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպման անցկացումն ինքնին «դիվանագիտական հաղթանակ» է։

Էրդողանը Բայդենին նաև հայտնել է, որ «վաղուց ժամանակն է ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները վերացնելու»։

Թուրքիայի ղեկավարը նաև անդրադարձել է թուրքական օդուժի կողմից օգտագործվող ամերիկյան F-16 կործանիչների արդիականացման խնդրին:

Խոսվել է նաև ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների մասին, որոնց ծրագրից Վաշինգտոնը Թուրքիային դուրս էր թողել՝ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու համար:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր