Մամուլ 4 տարի առաջ - 08:28 11-03-2022

Նորանշանակ մարզպետը որոշել է նոր աշխատակարգ սահմանել․ Հրապարակ

Կալավանցի Ռոբերտին՝ Ռոբերտ Ղուկասյանին, Սյունիքի մարզպետ նշանակելուց անցել է մոտ մեկ շաբաթ, սակայն նրան դեռ պաշտոնապես չեն ներկայացրել աշխատակազմին եւ համայնքային ղեկավարներին։ Դա հետաձգվել է, քանի որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մեկնել է Ֆրանսիա՝ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում, եւ միայն առաջիկա օրերին կլինի Սյունիքում ու մարզպետին կներկայացնի սյունեցիներին։Այս մասին մարտի 11-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Մարզպետը չի սպասել դրան եւ չորեքշաբթի օրը մարզպետարանի անդրանիկ խորհրդակցությունն է անցկացրել: Նորանշանակ մարզպետը որոշել է նոր աշխատակարգ սահմանել, ասել է, որ յուրաքանչյուրը հանձնարարական է ստանալու, իսկ շաբաթվա վերջում զեկուցելու է արած-չարածը:

Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ փոխմարզպետ Կարո Ավանեսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի միջնորդությամբ փորձում է պահպանել իր պաշտոնը, սակայն խորհրդակցության ժամանակ Ղուկասյանը հասկացրել է, որ փոփոխություններ լինելու են, ու երկու նոր փոխմարզպետ է նշանակվելու»,- գրել է «Հրապարակը»։



Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել