Մամուլ 4 տարի առաջ - 08:17 11-03-2022

Հայկ Խանումյանն ապօրինի ջարդ է սկսել․ Հրապարակ

Չնայած Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանի անվան հետ կապվող քրեական գործը շարունակում է քննվել, անցած շաբաթ էլ ԱՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ գործի շրջանակներում 9 քրեական գործ է հարուցվել, սակայն Խանումյանն ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ տարբեր պաշտոնների նշանակելով յուրայիններին։ Այս մասին մարտի 11-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Փետրվարի 7-ին նա, առանց իրավական հիմքի, ազատել է «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Մարատ Հակոբյանին, ով դատական կարգով որոշել է վերականգնվել իր աշխատանքում: Դրանից առաջ էլ ազատել էր «Արցախ-անտառի» տնօրենին: Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Խանումյանի թիկունքը ՀՀ իշխանություններն են՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը սորոսական փայատերերի պահանջով է Խանումյանին դրել այդ պաշտոնում:

Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է արցախցի տեղահանվածներին, ըստ մեղադրանքի՝ կեղծ տվյալներ ներկայացնելով, Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար։ Դա բնակարանից զրկված անձանց համար նախատեսված փոխհատուցումներն են։ Մենք գրել էինք, որ խոսքը «Սոֆիա» հյուրանոցի մասին է, բայց խնդիրը ոչ թե հյուրանոցն է, այլ տեղահանվածների խնդրով զբաղվող ԱՀ տարածքային կառավարման նախարարությունը, քանի որ նա է իրականացնում վերահսկողությունը եւ որոշում շահառուների շրջանակը, ոչ մի հյուրանոց չի կարող տվյալներ կեղծել»,- գրել է «Հրապարակը»։


Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել