Ներքին 4 տարի առաջ - 23:21 09-03-2022

2021-ին հակառակորդի կողմից զավթված տարածքներից տարհանվել է 574 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Այսօր՝ մարտի 9-ին տեղի է ունեցել ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021 թվականի ԱԻ պետական ծառայության գործունեության արդյունքների ամփոփմանը: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Կոլեգիայի նիստի մեկնարկին հայտարարվել է լռության րոպե, ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած փրկարաների ու հերոսների:

2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցը ներկայացրել է ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանը։

2021 թվականին ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել և մշակվել է 44415 ահազանգ։

Տարվա ընթացքում ԱՀ տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար, նախորդ տարվա 5677 դեպքի դիմաց։

2021 թվականին արտակարգ իրավիճակների հետևանքով՝ զոհվել է 16 մարդ, տուժել` 149-ը (2020թ. զոհվել է 11 մարդ, տուժել` 50-ը։

Հաշվետու տարում շարունակել են հակառակորդի կողմից զավթված տարածքներից զոհված և անհայտ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները՝ ընդհանուր առմամբ 2021 թվականի ընթացքում տարհանվել է 574 աճյուն:

Ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2021 թվականին իրականացվել են հետախուզական, ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:

Իրականացված 806 ելքից ոչնչացվել է տարբեր տեսակի 20 854 միավոր զինամթերք, նախորդ տարվա 7174 միավորի դիմաց: Չպայթած ռազմամթերքից մաքրվել և ականազերծվել է 221,5 հա տարածք:

Բերքահավաքի անկորուստ կազմակերպման և հակահրդեհային ապահովման նպատակով տվյալ ժամանակահտվածում իրականացվել է ուժեղացված ծառայություն՝ հրդեհավտանգ շրջաններում տեղակայվել են հրշեջ հենակետեր։

Հաշվետու տարում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է հացահատիկային մշակաբույսերի հրդեհի 4, այգիների 10 դեպք, որոնցից 3-ի դեպքում բռնկման պատճառ է հանդիսացել հակառակորդի կողմից արձակված գնդակը:

Գրանցվել է բնակելի տներում հրդեհների 41 դեպք։

Ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության տարածքում հրդեհների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 63 650 409 ՀՀ դրամ։

Ծառայության տեսուչների կողմից աշխատանքներ են տարվել հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ:

Հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոններով հրահանգավորվել է 15.759 քաղաքացի:

Ավարտին են հասցվել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճկների բաժնի մշտական տեղակայման վայրի շինարարական աշխատանքները, բարեկարգվել է հարակից տարածքը, վերանորոգվել են ծառայության կենտրոնական ապարատի մասնաշենքերն ու անձնակազմի կացարանները: Անձնակազմի շենքային պայմանների բարելավման աշխատանքները շարունակվում են:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները, ներկայացնելով 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և 2022 թվականի համար նախատեսվող միջոցառումների համալիրը։

Ամփոփելով նիստը՝ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ծառայության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի:

Կարեն Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել նիստին մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին, ելույթների ընթացքում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և ընթացիկ տարվա մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:

«Ընդհանուր առմամբ, 2021 թվականը ծառայության համար բարդ տարի էր, սակայն, մենք այն հաղթահարեցինք պատվով:

Ուստի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները գնահատում եմ բարձր և շնորհավորում եմ բոլոր այն ծառայողներին, ովքեր այսօր արժանացան պարգևների:

Դուք գիտեք, որ ինձ համար գոյություն չունի ես-ի ու դու-ի տրամաբանությունը, կա՛ «ՄԵՆՔ» հասկացությունը, ուրեմն մենք միասին կարող ենք անել ավելին: Շնորհակալ եմ բոլորիդ անմնացորդ նվիրումի համար ու մաղթում բարի ծառայություն՝ 2022 թվականի մարտահրավերներին դիմակայելու համար»- եզրափակել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի