Նախագահ Զելենսկին «սպեցիֆիկ վիճակում» է. Զախարովա
copy image url

Նախագահ Զելենսկին «սպեցիֆիկ վիճակում» է. Զախարովա

Արտաքին 3 տարի առաջ - 10:16 09-03-2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում ասել է, որ անհնար է հենվել ՆԱՏՕ-ի և չեզոքության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունների վրա։

Նա նշում է, որ Ուկրաինայի նախագահը գտնվում է «սպեցիֆիկ վիճակում»։

«Ակնհայտ է, որ ոչ ադեկվատ վիճակում է։ Եվ այն, թե ինչ վիճակում է և ինչ հայտարարություն է նա անում, հուշում է, որ պարզապես հնարավոր չէ լրջորեն հենվել նման հայտարարությունների վրա՝ որպես ինչ որ մի կայացած փաստի կամ ինչ որ հստակ դիրքորոշման արտահայտության»,- ասել է Զախարովան։