Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը (CERN) դադարեցնում է Ռուսաստանի՝ որպես դիտորդ երկրի կարգավիճակը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ CERN-ի անդամ երկրները խստորեն դատապարտում են Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա, ցավում են մարդկային կորուստների և մարդասիրական հետևանքների, ինչպես նաև Ուկրաինայի դեմ ուժի անօրինական կիրառման մեջ Բելառուսի մասնակցության համար: