Մամուլ 4 տարի առաջ - 10:16 03-03-2022

Գործի է դրվել հակակշիռների մեխանիզմը. «Փաստ»

Օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Խորհրդարանական մեր աղբյուրը փոխանցում է, որ նման կարգի վեճեր և կոնֆլիկտներ բավական հաճախ են տեղի ունենում, և ոչ միայն այս հանձնաժողովում, այլև ընդհանրապես ՔՊ խմբակցությունում։ Խոսքը առողջ բանավեճերի մասին չէ, այլ սուր հակադրությունների: Այս մասին մարտի 3-ի համարում գրել է «Փաստ» օրաթերթը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պայմանավորված է ոչ միայն ներանձնային հարաբերություններով, այլև նախապես մշակված սցենարով, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում բալանսավորում է ապահովում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, մի կողմից՝ թույլ չի տրվում շատ մտերմանալ, որպեսզի ներքին «թիմեր» ու «բևեռներ» չձևավորվեն, մյուս կողմից՝ նրանք, ովքեր խմբակցությունում փորձում են իրենց «դեմք» կամ «ասող» երևակայել, «ուժեղ տղա» խաղալ, միանգամից դառնում են թիրախ և ներքին կոնֆլիկտի կենտրոն։

«Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում հակակշիռների մեխանիզմ է ապահովում հենց նույն թիմակիցների ձեռամբ»,- գրել է թերթը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել