Մամուլ 2 տարի առաջ - 08:31 19-09-2024

Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելիցն է, որից օրեր անց տեղի ունեցավ արցախցիների բռնի տեղահանությունը Հայաստան։ Արցախի քաղաքական վերնախավը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, այսօր առավոտյան կայցելի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, իսկ կեսօրին Սուրբ Խաչ եկեղեցում Արցախի հոգեւոր առաջնորդը պատարագ կմատուցի։ Երեկ երեկոյան էլ Արցախի խորհրդարանը հատուկ նիստ է գումարել եւ «Տոների ու հիշատակի մասին» օրենքում փոփոխություն իրականացրել՝ սեպտեմբերի 19-ը հռչակելով Արցախցիների ցեղասպանության օր։ Չի բացառվում, որ ինքնաբուխ ակցիաներ էլ իրականացվեն։

Մինչդեռ վերջին օրերին՝ սեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ: Ողջ թիմով առաջ են տանում քարոզչական այն գիծը, թե Արցախի հետ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը բացառապես արցախցիների ուսին է։ Իսկ երեկ տարածված հաղորդագրությամբ, որով «ավետում» էին, որ «իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք» են բացահայտել եւ 7 անձի մեղադրանք առաջադրել, դարձյալ մի ստոր նախադասություն էին գրել` «ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա. Մ.-ն, Ա. Ս.-ն»: Իսկ ինչո՞ւ չեք գրում, ասենք, նախկին ՍՍՀՄ քաղաքացիներ կամ` Սյունիքի մարզի, Գեղարքունիքի բնակիչներ: Սա արցախցի-հայաստանցի պառակտողական քաղաքականության դրսեւորում է` արցախցիների դեմ թշնամանք սերմանելու հստակ մտադրությամբ:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել