Հերթեր և դատարկ դարակներ՝ Կիևի խանութներում

Արտաքին 3 տարի առաջ - 16:09 28-02-2022
Կիևի բնակիչները սոցիալական ցանցերում տեղադրում են խանութների և սուպերմարկետների դատարկ դարակների, ինչպես նաև առևտրի կետերում հերթերի լուսանկարները:

Այսօր՝ փետրվարի 28-ին, Կիևի պետական ​​քաղաքային վարչակազմը հայտարարել է, որ երկրի մայրաքաղաքում ժամը 08.00-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտը, և կաշխատեն մթերային խանութները։

Ներկայացված կադրերում երևում է, թե ինչպես են կիևցիները պարետային ժամից առաջ հերթ կանգնել մթերքի համար։