Արտաքին 4 տարի առաջ - 14:37 28-02-2022

Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է հանրաքվեի նախնական արդյունքները

Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները. երկրի Հիմնական օրենքում փոփոխություններին և լրացումներին կողմ է քվեարկել մասնակիցների ընդհանուր թվի 65,16%-ը, դեմ՝ 10,07%-ը, հաղորդել է ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոն: Հանրաքվեին, ԿԸՀ-ի տվյալներով, մասնակցել է քաղաքացիների ընդհանուր թվի 78,63%-ը։

Սա արդեն չորրորդ հանրաքվեն է, որ նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բոլոր նախորդները՝ 1995, 1996 և 2004 թվականներին, հանգեցրել են նախագահի իշխանության ընդլայնմանը և ամրապնդմանը, քվեարկության անցկացումն ու դրա արդյունքները չեն ճանաչվել բելառուս հասարակության և միջազգային դիտորդների կողմից։

Հանրաքվեի ընթացքում ամբողջ երկրում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ Ուկրաինա ներխուժման դեմ, իրավապաշտպանների տվյալներով՝ ուժայինները ձերբակալել են առնվազն 530 մարդու։

Ամենից շատ դիտված