Արտաքին 4 տարի առաջ - 12:51 28-02-2022

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ի հետ բանակցությունների անցկացման վայր

Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռներով ժամանել է Բելառուս՝ ռուսական կողմի հետ բանակցությունների վայր։

Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը պատրաստ է։ Հանդիպումը կսկսվի, երբ երկու պատվիրակությունները ժամանեն բանակցությունների անցկացման վայր։

Ուկրաինայի պատվիրակության կազմում են «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Եռակողմ շփման խմբում ուկրաինական պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին:

Ըստ ուկրաինական կողմի, բանակցությունների առանցքային խնդիրը կրակի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումը Ուկրաինայի տարածքից։

Ռուսական պատվիրակության ղեկավարը մշակույթի նախկին նախարար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին է։ Նա հայտարարել է, որ բարդ լոգիստիկայի պատճառով ուկրաինական պատվիրակության ժամանումը մի քանի անգամ հետաձգվել է։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:51 Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին