Երևան +10°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:54 24-02-2022

Խելացնորին պետք է մեկուսացնել. Չեխիայի նախագահը՝ Կրեմլի ագրեսիայի մասին

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոշտ քննադատության է ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Ուկրաինային հայտարարել պատերազմ, որը Կրեմլի կողմից կոչվում է «հատուկ ռազմական գործողություն» Դոնբասում։

Մոսկվայի այս քայլը «չդրդված ագրեսիա է» և «հանցագործություն խաղաղության դեմ», այսօր՝ փետրվարի 24-ին, հայտարարել է Չեխիայի պետության ղեկավարը։

Զեմանը Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների կոչ է արել, այդ թվում՝ անջատել Ռուսաստանի Դաշնությունը տեղեկատվության փոխանցման և SWIFT վճարումներ կատարելու միջազգային միջբանկային համակարգից:

ՌԴ ղեկավարության «իռացիոնալ որոշումը» զգալի վնաս կհասցնի հենց ռուսական պետությանը, ընդգծել է Զեմանը։

«Խելացնորին պետք է մեկուսացնել ու պաշտպանել նրանից ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործողություններով»,- ասել է Չեխիայի նախագահը։

Նա իր լիակատար աջակցությունն է հայտնել Ուկրաինային, նրա ղեկավարությանը և ժողովրդին։