Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:50 21-02-2022

ԵԱՀԿ-ն Դոնբասի հրետակոծությունների թվի աճ է գրանցել

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն վերջերս Դոնբասում ծանր զինատեսակների կիրառման աճ է գրանցել, այս մասին նա գրել է Twitter-ում։

«ԵԱՀԿ ՀՄԱ-ն մինսկյան համաձայնագրերով արգելված ծանր զինատեսակների ավելի լայն կիրառում է արձանագրել, որը հանգեցրել է ավերածությունների և զոհերի մասին հաղորդագրությունների արագ աճի»,- գրել է Շմիդը:

Նա հավելել է, որ անընդունելի է խաղաղ բնակչությանը վտանգի ենթարկելը։ Շմիդը հակամարտող կողմերին կոչ է արել անվտանգության գոտուց հետ քաշել ծանր զինատեսակները և պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև պաշտպանել խաղաղ բնակիչներին։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք

Ձեզ գուցե հետաքրքրի