Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:51 21-02-2022

Ավստրալիայում Իտալիայի դեսպանը մահացել է՝ ընկնելով պատշգամբից

Ավստրալիայում Իտալիայի դեսպան Ֆրանչեսկա Տարդիոլին մահացել է հայրենիքում՝ արձակուրդի ժամանակ։ Դիվանագետը մահացել է փետրվարի 19-ին՝ ընկնելով պատշգամբից, հաղորդում է Corriere di Umbria-ն։

Ըստ պարբերականի, Տարդիոլին՝ կորցրելով հավասարակշռությունը, վայր է ընկել չորրորդ հարկի պատշգամբից։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, երբ դիվանագետը հանգստանում էր իր հայրենի քաղաքում՝ Ֆոլինյոյում։ Կարաբիներները հետաքննում են դրվագը և փորձում են պարզել պատճառները: Հուղարկավորության օրը դեռ որոշված ​​չէ։

Իր հերթին La Stampa պարբերականը կասկածի տակ է դնում դժբախտ պատահարի վարկածը և գրում, որ 56-ամյա դիվանագետն իբր տառապում էր ընկճախտից։

Տարդիոլին Կանբերայում դեսպանի պոշտոնը զբաղեցնում էր է 2019թ.-ի սեպտեմբերից։ Նա վարժ տիրապետում էր անգլերենին և ֆրանսերենին, ինչպես նաև լավ գիտեր գերմաներեն և իսպաներեն:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք