Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:33 20-02-2022

Ֆրանսիան Ռուսաստանին «ևս մեկ հնարավորություն» է տվել

Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել է, որ երկիրը Ռուսաստանին ևս մեկ հնարավորություն է տալիս Ուկրաինայի հարցում դիվանագիտական ​​ճանապարհով գնալու։ Այդ մասին նա հայտարարել է Radio J. ռադիոկայանի եթերում։
«Վլադիմիր Պուտինը պետք է որոշի՝ իսկական խոսակցություն է ուզում, թե նոր ագրեսիա է ուզում իրականացնել։ Ամեն դեպքում, Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների օգնությամբ մենք դիվանագիտական ​​ճանապարհով գնալու ևս մեկ հնարավորություն ենք տալիս»,- ասել է Բոնը։
Նա հավելել է, որ Ֆրանսիան մտադիր չէ իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է անցկացնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք