Արցախի ԱԳ նախարարի եւս մեկ հավակնորդ. Հրապարակ
copy image url

Արցախի ԱԳ նախարարի եւս մեկ հավակնորդ. Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:02 29-11-2022
«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 23-ին Արցախի կառավարության 9 նախարար ազատվեց պաշտոնից, ապա նրանցից չորսը ԺՊ նշանակվեցին։ Սակայն դեռ ոչ մի նշանակում կառավարության կազմում չի արվել՝ նախարարական աթոռները շարունակում են թափուր մնալ։ Անգամ Արցախի քաղաքական շրջանակներում թեկնածուների մասին ինֆորմացիա չունեն։ Այդ հարցերը քննարկվում են Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան ֆորմատում։ Ամենամեծ ինտրիգն Արցախի արտգործնախարարի պաշտոնի համար է․ նախ՝ լուր տարածվեց, որ Վարդան Օսկանյանին են առաջարկել, ապա՝ Արա Այվազյանին, հետո Արցախի նախագահականից պարզաբանեցին մեր թերթին, թե, «անկախ նշված անձանց հանդեպ ունեցած հարգանքից», Արցախի նախագահը դեռեւս ոչ մեկին առաջարկ չի արել։

Անցած օրերին արտգործնախարարի եւս մեկ հավակնորդի անուն ավելացավ ցանկում՝ Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով օրերս Հայաստանում ՌԴ դեսպանի հետ լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով, որ իր՝ սորոսական շրջանակներին հարելու լուրերը չափազանցված են, ինքը ռուսական իսթեբլիշմենտի հետ խնդիրներ չունի, եւ առաջվա արգելքներն իր հանդեպ չեն գործում։

Հիշեցնենք, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստան եւս ժամանակին արգելված էր։ Տեղեկություններ կան նաեւ, որ պետնախարարի խորհրդական, «Կապավոր» ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը փորձում է առողջապահության նախարարի պաշտոնում հարազատ քրոջը՝ Լիլիթ Հակոբջանյանին առաջարկել, ով 2020-ից նախագահի՝ առողջապահության գծով խորհրդականն է եւ «ԼիլՄեդ» բժշկական կենտրոնի ղեկավարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ