Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:23 18-02-2022

Ղրիմը պատրաստակամություն է հայտնել ընդունել մարդկանց Դոնբասից

Դաշնային խորհրդի անդամ Սերգեյ Ցեկովը ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ Դոնբասից տարհանվածներին կարող են ընդունել ոչ միայն Ռոստովի մարզում, այլև Ղրիմում։

«Ռուսաստանն անում է ամեն ինչ Դոնբասից փախստականներին ընդունելու համար։ Մենք՝ ղրիմցիներս, պատրաստ ենք արագ լուծել այս հարցը»,- ասել է սենատորը։

Նրա կարծիքով՝ ԱԻՆ-ի գործունեության շրջանակներում օգնություն կստանան նաեւ փախստականները։ Ցեկովը հիշեցրել է, որ որոշ բնակիչներ կարող են տեղափոխվել Ռուսաստանում գտնվող իրենց հարազատների մոտ։

Ավելի վաղ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է մոտ ժամանակներս Դոնբասում հարձակման անցնելու հրաման տալ և հայտարարել է տարհանման մասին։ Նրա խոսքով՝ Դոնեցկի զինվորական օրաթերթն արձանագրում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից մահաբեր սպառազինությունների քանակի ավելացումը, այդ թվում՝ «Սմերչ» և «Ուրագան» բազմակի հրթիռային համակարգերը, ինչպես նաև ամերիկյան «Ջավելին» և «Սթինգեր» դյուրակիր հրթիռային համակարգերը։

Հայտնի է դարձել, որ փախստականներին կընդունեն Ռոստովի մարզում։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը