Արտաքին 7 ամիս առաջ - 13:04 14-12-2025

ԱՄՆ խաղաղության ծրագրին պատասխանում Ուկրաինան բացառել է իր զինուժի դուրսբերումը Դոնբասից. NYT

ԱՄՆ խաղաղության ծրագրին Ուկրաինայի պատասխանը ենթադրում է, որ Կիևը պետք է պահպանի վերահսկողությունը երկրի արևելքում գտնվող այն տարածքների նկատմամբ, որոնք ներկայումս գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ, և որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկզբում ցանկանում էր փոխանցել Ռուսաստանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների և մեկ նախկին ամերիկացի պաշտոնյայի։

Ուկրաինայի 20 կետից բաղկացած պատասխանը Վաշինգտոն է ուղարկվել չորեքշաբթի՝ դեկտեմբերի 10-ին։ Ըստ The New York Times-ի, պատասխանում հեռացվել են ԱՄՆ սկզբնական խաղաղության ծրագրի այն կետերը, որոնք «հատում էին Ուկրաինայի կարմիր գծերը»։

Վիճելի կետերից մեկը վերաբերում էր Դոնբասի տարածքներին, իսկ մյուսը՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելուն։ NYT-ի երկու աղբյուրների համաձայն, Կիևը ցանկանում է գոնե պաշտոնապես պահպանել ՆԱՏՕ-ի «բաց դռների քաղաքականության» սկզբունքը։ Այս երկու փոփոխություններն էլ, ինչպես նշում է NYT-ը, հավանաբար անընդունելի կլինեն Ռուսաստանի համար։

ԱՄՆ խաղաղության ծրագրին Ուկրաինայի պատասխանը նաև պահանջում է իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ՝ Ռուսաստանի հնարավոր ապագա ագրեսիայից պաշտպանության համար։

Ըստ The New York Times-ի՝ այս հարցերի շուրջ բանակցությունները, հավանաբար, կշարունակվեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ Թրամփի բանակցողներ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հանդիպման ժամանակ, որը կկայանա Բեռլինում դեկտեմբերի 15-ին։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
11:42 Էլեն Սարգսյանն ու ամուսինը ծնողներ են դարձել․ ծնվել է նրանց դուստրը՝ Միան
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
12:04 Ովքեր չեն շնորհավորել Ռաֆայել Երանոսյանի տարեդարձը․ դերասանի ուշագրավ հրապարակումը