Ներքին 4 տարի առաջ - 11:03 16-02-2022

Արցախում քաղաքացիների համար կրակային պարապմունքներ կանցկացվեն

Արցախի Հանրապետությունում փետրվա–մայիս ամիսներին կրակային պատրաստության պարապմունքներ կանցկացվեն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ անցկացվելիք պարապմունքների նպատակը արցախցիների ռազմական հմտությունների կատարելագործումն է։

Պարապմունքներին մասնակցելու են հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։
Կրակային պարապմունքներին արդեն մասնակցել են Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները։