copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:59 09-09-2021

Պահեստազորայինների կրակային պատրաստության պարապմունքներ

Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով զորամիավորումներից մեկի շարքերը համալրած պահեստազորի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:

Մինչ հրաձգության անցնելը նրանք հրահանգավորվել են կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն՝ գերազանց կատարելով առաջադրված խնդիրները։