Արտաքին 4 տարի առաջ - 19:50 13-02-2022

Բաքվում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել խոշոր չափի գումար յուրացնելու մեղադրանքով։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Բաքվի ռազմական դատարանից:
«Սկսվել է ՊՆ սպաներ ֆինանսական վարչության պետ Ռաֆայել Հալիլովի, զորամասի ֆինանսական բաժնի ղեկավար Ֆազայիլ Ալիևի, Ցամաքային զորքերի ֆինանսական վարչության պետ Բայրամ Բայրամովի և ֆինանսական վարչության սպա Հալիզադե Վյուսալ Ադալեթ օղլուի նկատմամբ դատական գործը: Մեղադրյալներից յուրաքանչյուրի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չորս ամիս ժամկետով կալանավորումը»,-ասել են դատարանում:
Նշված անձինք բերման են ենթարկվել Պետական անվտանգության ծառայության գործողության ընթացքում: Նրանց մեղադրանք է ներկայացվել ՔՕ 179․4՝ առանձնակի խոշոր չափերով գումար յուրացնելու հոդվածի հատկանիշներով, իսկ հասցված վնասի ընդհանուր չափը գերազանցում է 10 միլիոն մանաթը (ավելի քան 5,8 միլիոն դոլար):

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք