Արտաքին 4 տարի առաջ - 17:11 13-02-2022

Ուկրաինայի իշխանությունները չեն փակի երկինքը

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը Facebook-ում նախագահական գրասենյակի ղեկավարության հետ հանդիպումից հետո հայտնել է, որ երկրի երկինքը բաց է մնում, մինչդեռ պետությունն աշխատում է ավիափոխադրողների ռիսկերը կանխատեսելու ուղղությամբ։

«Ուկրաինայի օդային տարածքը փակելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասել են նաև նախարարությունից՝ հավելելով, որ օդային տարածքի փակումը Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է։

Միևնույն ժամանակ, ուկրաինական իշխանությունները խոստովանել են, որ որոշ փոխադրողներ այժմ դժվարություններ են ունենում այն ​​պատճառով, որ ապահովագրողները հայտարարել են երկուշաբթի օրվանից Ուկրաինայի օդային տարածքում գտնվող ինքնաթիռների ապահովագրության դադարեցման մասին:

Ուստի նախարարությունը խոստացել է լրացուցիչ երաշխիքներ տրամադրել՝ ավիաշուկային աջակցելու համար։

Ամենից շատ դիտված

20:30 Ուսուցիչների 80%–ը կտրվել է, զորակոչի նոր շեմ, մահվան ելքով հարսանիք, ձերբակալություն Բաքվում. Ամփոփ լուրեր
07:18 Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Իրավունք»
22:18 Ավտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներ
23:00 Աժ-ում՝ ծեծ, Հ1-ում՝ ծեծ. բոլոր հակառակ խոսողների նկատմամբ ինչ-որ բան են ուզում ձեռնարկել. հարցում
21:49 Մեկ միլիարդ դրամից ավելի ներդրում, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը ձգձգվում է
12:32 Ո՞ւր է տարել Սիրուշոն Ավետ Բարսեղյանին՝ աչքերը փակած
23:23 ՈւԵՖԱ-ն հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը
22:30 Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան
21:00 Տրանսպորտային միջոցների մուտքը Երևան արգելափակելը հարցի լուծում չէ. հարցում
14:41 Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է անում ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկել (տեսանյութ)