Առաջիկա օրերը ցույց կտան, թե Կրեմլն իր երկրի համար ինչպիսի ուղի կորդեգրի․ քաղաքագետ
copy image url

Առաջիկա օրերը ցույց կտան, թե Կրեմլն իր երկրի համար ինչպիսի ուղի կորդեգրի․ քաղաքագետ

Ներքին 3 տարի առաջ - 23:55 12-02-2022

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուկրաինայի դեմ ռուսական հարձակումը, որ այսօր առավել քան երբևէ իրատեսական է և հնարավոր` ելքի մեկ սցենար ունի և դեպի այդ ելք տանող երկու ուղի:

Ուղիներից մեկը ռուսական զորքի հաջողությունն է և Կիևում իշխանափոխությունը` կրեմլյան խամաճիկի տեղադրմամբ:

Երկրորդ ուղին` ռուսական զորքերի դժվարությունների հանդիպելն է և Ուկրաինայի վիետնամացումը, որ կստեղծի մի իրավիճակ, որ քաղաքագիտական տերմինով կոչվում է quagmire. այլ խոսքերով` ծուղակ, որից ելք չկա: Այդ դեպքում` երբ ռուսական զորքերը ծանր կորուստներ կունենան, Կրեմլի համար ելք կարող է լինել 2008թ. Վրաստանի օրինակով` Արևմուտքի հուժկու ճնշման տակ հնարավորությունից օգտվելն ու զորքերն արագ դեպի ելման կետ հետ տանելը:

Երկու ուղիներն էլ մեկ ելք են ունենալու:

Արևմուտքի վճռականությունը` ամբողջ միասնությամբ կործանել Ռուսաստանը կամ առնվազն հեռացնել նախագահ Պուտինին:

Դրա համար տնտեսական բոլոր լծակներին Արևմուտքը տիրապետում է: Տիրապետում է և ռազմական մեթոդների` Ռուսաստանի համար մղձավանջ ստեղծելու համար: Ոչ ռուս-ամերիկյան կամ եվրոպա-ամերիկյան ուղղակի բախման տեսքով: Այլ` դասական պրոքսի տարբերակով` շարունակելով զինել, հետախուզական տեղեկատվություն տրամադրելով և ուղղակի ուկրաինական ռազմական օպերացիան ուղիղ ուղղորդելով:

Այս ամենը Կրեմլում թերևս հասկանում են: Եվ եթե այնուամենայնիվ գնան պատերազմի և հարձակման ուղով` դա կնշանակի միայն մեկ բան. որ Կրեմլում այլևս որևէ բանականություն չի մնացել և որ Կրեմլը որոշել է թուրքական մարտավարություն կիրառել և գնալ վաբանկ` հանուն իր անչափ ռիսկային գաղափարի և դերի բարձրացման հնարավորության:

Դա նաև կնշանակի, որ Ռուսաստանն արագ ծնկի կգա արդյունքում:

Ամեն դեպքում` Ռուսաստանը մտնում է ցնցումների լուրջ փուլ: Առաջիկա օրերը ցույց կտան, թե Կրեմլն իր երկրի համար ինչպիսի ուղի կորդեգրի»:

Ամենից շատ դիտված

11:27 Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում Ալի Խամենեին է, որի մայրը ազգությամբ հայ է. Caliber.az
15:19 Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ. Աննա Հակոբյան
12:10 Թղթակիցն ի ցույց է դրել ամենալպիրշ ու տգետ զույգի «կրթական» հավաքների իրական շունչը. տեսանյութ
13:00 Նիկոլը Սրբազաններին կալանավորելու փոխարեն թող կնգան բռնի, որ չփլաղ չֆռա․ հարցում
14:53 Երևանից Դիլիջան 30-ից ավելի ոստիկանական մեքենա հաշվեցի. այդկերպ Նիկոլը բոլորիս հիշեցնում է՝ «դուք իմ գերին եք»
13:49 Միքայել Սրբազանի կալանքից հետո հասկանալով, որ բոլոր չափերն անցել է, Նիկոլը մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա
17:42 Փաշինյանը չի պաշտպանում տեղահանվածների վերադարձը, այլ լռեցնելով նրանց՝ խոնարհվում է Բաքվի և Ստամբուլի առաջ. շվեյցարացի պատգամավոր
21:30 Զարգացման նպատակ չկա․ Հայաստանի կիսատ-պռատ ռազմարդյունաբերությունը
18:22 Սկանդալը հասունանում է. Ադրբեջանը չեղարկում է պատգամավորների այցը Մոսկվա
15:43 Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում