Ներքին 4 տարի առաջ - 17:51 09-02-2022

«Պապաս․․․». Մանե Գրիգորյանը հրապարակում է արել

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը հրապարակում է արել՝ նվիրված կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին։ Անվանի երաժիշտը երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է փետրվարի 4-ին։

Մանեն հայրիկի հետ արխիվային լուսանկար է հրապարակել ու գրել․ «Պապաս․․․»։ Նա նաև արխիվային տեսանյութ է հրապարակել Արթուր Գրիգորյանի ու իր դստեր՝ Կայայի մասնակցությամբ․ մաեստրոն կադրերում նվագում է։

«Ու նոտաները որբացան, երբ նրանց հյուսող ձեռքերը հեռացան ստեղնաշարից…»,- Ավետ Բարսեղյանի խոսքերը մեջբերել է Մանեն։