Վերջին տարիներին մեր հավատքը վերածվել է շոուի․ Տեր Հովհաննես․ Իրավունք
copy image url

Վերջին տարիներին մեր հավատքը վերածվել է շոուի․ Տեր Հովհաննես․ Իրավունք

Մամուլ 3 տարի առաջ - 10:51 09-02-2022

«Իրավունք» օրաթերթի լրագրող Իլոնա Ազարյանը զրուցել է Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքի վանահայր, ներկայումս Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանայի հետ․

«Տեր Հովհաննես, ասում են՝ եթե մարդը աստծուց հեռու է մնում, հերթով բոլոր փորձանքները գալիս են, անխնա և անխտիր: Արդյոք մեր հայ ազգն այդչափ հեռացե՞լ էր աստծուց, որ ունեցանք այսքան ցավալի և անդառնալի կորուստներ»,- հարցրել է Իլոնա Ազարյանը․

«Վերջին տարիներին մեր հավատքը վերածվել է շոուի: Օրինակ, տեսնում ենք, թե ինչ բնույթ են կրում պսակադրությունները, մկրտրությունները եկեղեցիներում: Դա ոչ թե հավատք է, այլ պարտականություն: Հավատքը այն է, երբ հավատքով սպասում են այդ օրվան, ոչ թե հասարակությանը ցույց տալու համար, որ իրենք պսակադրվել կամ մկրտվել են Հայ առաքելական եկեղեցում։ Հավատքը մարդու մեջ պետք է լինի, ոչ թե ցուցադրական, հավատքը առանց գործի ունայն է։ Մենք այսօր հեռացել ենք ճշմարիտ Աստծուց։ Կան մարդիկ, որոնք ամեն օր Աստծու անունն են տալիս, բայց եկեղեցի տարին մեկ էլ չեն հաճախում»,- ասել է Տեր Հովհաննեսը։

Իլոնա Ազարյանի հարցին, թե ինչպիսի՞ն է Արցախը հիմա, Տեր Հովհաննեսը պատասխանել է․

«Արցախցին սիրում է իր հայրենիքն ու իր հողը, այնտեղ մեծ օրհնություն և մեծ ուժ կա։ Արցախցին գիտի, որ ինքն ապրում է օրհնությամբ լցված հողում։ Արցախցին նաև հավատում է, որ Աստված իրենց միայնակ չի թողել։ Արցախցին չի վախենում, արցախցին կարող է իրեն կառավարել յուրաքանչյուր հարցում։ Արցախցին ապրում է Արցախում և հույս ունի, որ Արցախը մնալու է հայկական»,- ասել է Տեր Հովհաննեսը։

Նա նաև ասել է, որ մի օր վերդառնալու է Դադիվանք․

«Անկեղծ ասած՝ ես չգիտեի, որ էլ այլևս չեմ վերադառանալու Դադիվանք, երբ վերջին անգամ հեռանում էի։ Այդ օրը Վեհափառ հայրապետի բարձր կարգադրությամբ ես եկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ինձ հայտնեցին, որ այլևս Դադիվանք վերադառնալ չեմ կարող։ Երբ հասկացա, որ այլևս Դադիվանքի դուռը չեմ բացելու․․․ Չեմ կարող բացատրել իմ ապրումները այդ վայրկյաններին։ Այսօր էլ նույն ապրումներն եմ ունենում, երբ Դադիվանքը տեսնում եմ նկարներում կամ ֆիլմերում, դրանք լրիվ այլ ապրումներ են։ Բայց ես իմ հույսը չեմ կտրել, որ նորից գալու է այն օրը, երբ ես պատարագելու եմ Դադիվանքում»։

Ամբողջական հոդվածը «Իրավունք» օրաթերթի փետրվարի 9-ի համարում։

Ամենից շատ դիտված

11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
20:13 Նվերը Արցախից էր, իրենք 4 երեխա են. մանրամասներ` Ջրառատ գյուղում վրաերթի ենթարկվածի մասին
21:19 Ավտովթար՝ Սիսիան-Երևան ճանապարհին․ Lexus-ը դարձել է ոչ շահագործելի
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
17:16 Սա Նիկոլի կառուցած ասֆալտն է. արվել է 1 տարի առաջ
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
11:02 Ոչ թե կոռուպցիայի դեմն ես առնում, այլ խրախուսում ես կոռուպցիան. Վիլեն Գաբրիելյան            
10:18 Երկու ձու առնելու համար 1000 դրամ ենք ծախսում. այրումցի
15:46 Համալիրում հարսանիք էր, որովհետև չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, որովհետև ոռնաց՝ Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետև Արցախը դատարկվեց
12:48 Այսօր Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է

Ձեզ գուցե հետաքրքրի